Երեքշաբթի, 18.12.2018
Www.Mutq.Do.Am
Կայքի մենյու
Փոստեր
լրահոս
Կայքի գործընկերները
եթե ցանկանում եք լինել գործընկերները գրեք ձեր կայքի հասցեն haik199828@mail.ru էլ.փոստի հասցեում Геноцид армян
Մեր հարցումը
դուք քանի տարեկան եք?
Պատասխանների ընդհանուր քանակը: 236
Մինի-չաթ
500
դիտեք մեր կայքի ռեյտինգը http://www.armnet.am/cat/dir/ext/2866/
Գրառումների պահոց
մեր բանները
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 19 » ՉԻՊՍԵՐ
23:55
ՉԻՊՍԵՐ

չիպսեր

Որքան էլ զարմանալի է, բայց շատ սովորական իրեր, անգամ ուտելիքներ և ըմպելիքներ, որոնք մենք գործածում ենք ամեն օր, առաջացել են միայն վերջերս՝ մի քանի տասնյակ տարի առաջ: Եվ ինչպե՞ս են մարդիկ տարիներ և դարեր շարունակ ապրել առանց համակարգչի ու արդուկի, առանց յոգուրտի կամ մաստակի: Ահա այդպես, մեր սիրելի չիպսերն էլ ի հայտ են եկել բոլորովին վերջերս և այն էլ՝ միանգամայն պատահաբար: Ահա թե ինչպիսին է չիպսերի պատմությունը:

1853 թվականին Moon’s Lake Lodge ռեստորանի շեֆ-խոհարարը՝ սևամորթ Ջորջ Կրամը, պատրաստեց առաջին չիպսերը: Բանն այն է, որ ռեստորանի մեծահարուստ հաճախորդներից մեկը այդ օրը կարտոֆիլ ֆրի էր պատվիրել և շատ դժգոհ էր մնացել: Նրա կարծիքով կարտոֆիլը շատ հաստ ու կոպիտ էր կտրատված և լավ տապակած չէր: Կարտոֆիլ ֆրին վերադարձրին խոհարարին, և նա որոշեց ամեն ինչ ուղղել: Այս անգամ նա կարտոֆիլը շատ բարակ կտրատեց՝ թղթի հաստության: Ապա մի լավ տապակեց ձեթի մեջ և աղ ցանեց վրան: Երբ կարտոֆիլի այս տարբերակը մատուցեցին հաճախորդին, նա պարզապես հիացած մնաց: Այս բարալիկ կարտոֆիլները այնքան հանրահայտ դարձան, որ հաճախորդները սկսեցին ռեստորան այցելել հատուկ դրանց համար: Ուտեստն անվանեցին չիպս, ինչը անգլերեն նշանակում էր «բարակ շերտ»: 1860 թվականին Ջորջ Կրամը բացեց իր սեփական ռեստորանը, որտեղ բոլոր սեղաններին միշտ դրված էին չիպսով լցված տարաներ:

Սկզբում չիպսերը համարվում էին միայն բարձր խավի ուտեստ, բայց շուտով՝ 1890 թվականից սկսած, չիպսերը սկսեցին վաճառել նաև փողոցներում՝ շրջիկ վագոններում՝ թղթերի մեջ փաթաթած, ինչպես արևածաղիկի սերմերը: Իսկ 1926 թվականից արդեն պատրաստվեցին հատուկ տուփեր չիպսերի համար: Հիմա նրանց կարելի էր անգամ հեռավոր ճանապարհորդությունների ուղարկել: Շուտով չիպսերը հայտնվեցին հեռուստատեսությունում և այնքան մեծ ճանաչում ձեռք բերեցին, որ նրանց վաճառքից ստացված եկամուտը հասավ միլիարդավոր դոլարների:

Այսօր ամենից շատ չիպս են ուտում ամերիկացիները: Մեկ ամերիկացի տարվա ընթացքում ուտում է ամենաքիչը 3 կգ չիպս: Իսկ վաճառքում կարելի է հանդիպել ոչ միայն կարտոֆիլային չիպսերի, այլև գազարի, դդումի, խնձորի, տանձև և շատ ու շատ այլ չիպսերի:

Իսկ հիմա ամենակարևորը: Իհարկե, չիպսերը համեղ են և հրաշալի խրթխրթում են, սկայն նրանց ոչ մի կերպ չի կարելի շահագործել: Բանն այն է, որ չիպսերը այնքան էլ օգտակար չեն, դեռ մի բան էլ վտանգավոր են առողջության համար: Այնպես որ, դրանք երբեք չպետք է փոխարինեն տնային ուտեստներին ու մայրիկի պատրաստած բուտերբրոդներին: Ի դեպ, դու էլ կարող ես պատրաստել չիպսեր, իհարկե մեծերից մեկի օգնությամբ: Այսպիսի չիպսերը շատ ավելի համեղ կլինեն և վնասակար չեն լինի առողջության համար: Ահա թե ինչ է պետք անել դրա համար: Բարակ կտրատիր կարտոֆիլը, լավ լվա այնքան, մինչև կարտոֆիլը գրեթե թափանցիկ դառնա, չորացրու՝ դնելով խոհանոցային երկու սրբիչների արանքում, ավելացրու համեմունքներ՝ ըստ ճաշակի և եփիր ջեռոցում մինչև 3-4 րոպե: Երբ չիպսերը վարդագույն երանգ ստանան, նշանակում է՝ ա

Դիտումներ: 815 | Ավելացրեց: Hayk | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
հայտարարություններ
հետաքրքիր նյութեր ունեք ուղարկեք haik199828@mail.ru էլ.փոստի հասցեին և կարող է ձեր նյութերը հայտնվել այս կայքում կայքին հարկավոր են ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐ
լուրեր
ծրագրեր
span>
Ձեր IP հասցեն.....
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Graffiti Decorations(R) Studio (TM) Site Promoter Анализ сайта mutq.do.am Анализ сайтов, проверка тиц, pr
Որոնել
կայքը պատկանում է Hayk-ին Copyright MyCorp © 2018