ՈՒրբաթ, 19.04.2024
Www.Mutq.Do.Am
Կայքի մենյու
Փոստեր
լրահոս
Կայքի գործընկերները
եթե ցանկանում եք լինել գործընկերները գրեք ձեր կայքի հասցեն haik199828@mail.ru էլ.փոստի հասցեում Геноцид армян
Մեր հարցումը
դուք քանի տարեկան եք?
Պատասխանների ընդհանուր քանակը: 237
Մինի-չաթ
500
դիտեք մեր կայքի ռեյտինգը http://www.armnet.am/cat/dir/ext/2866/
Գրառումների պահոց
մեր բանները
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 9 » Օնլայն կայքեր ֆլեշ բաններ պատրաստելու համար
22:03
Օնլայն կայքեր ֆլեշ բաններ պատրաստելու համար

Եթե մի օր որոշեք պատրաստել գովազդային բաններներ կամ ուղղակի ֆլեշ բաններներ և ձեռքի տակ չունենաք համապատասխան ձրագրեր, ապա կարող եք օգտվել ներքևում թվարկված կայքերից (կայքերը անվճար են և կարող եք օգտվել առանց գրանցվելու):
Վերջին մի քանի տարվա ընթացքում համացանցում հայտնվել են մի շարք օնլայն ծրագիր-կայքեր, որոնք կարողանում են եթե ոչ ամբողջապես, ապա մասամբ փոխարինել ֆլեշ բաններ պատրաստելու համար նախատեսված ծրագրերին, որոնք իհարկե ևս բազմաթիվ են:
Այժմ մեկ առ մեկ ներկայացնեմ առավել հայտնի և հեշտ օգտագործվող կայքերից մի քանիսը՝
Flashvortex.com-ամենատարածված կայքերից մեկը, որտեղ կարող եք պատրաստել ֆլեշ բաններներ: Այցելում ենք flashvortex.com և ընտրում ենք բանների դիզայնը, այն ընտրելուց հետո, պետք է լրացնել հատուկ տեքստային մասրը, որոնք հայտնվելու են բանների վրա և հաստատել: Հաստատելուց հետո ձեզ կտրվի ֆլեշ բանները և այն ներբեռնելու համար նախատեսված կոճակ: Բացի բաններներից այս կայքում կարող եք պատրաստել տարբեր տեսակի ֆլեշ մենյուներ:
Flashbannernow.com- այս կայքում ևս կարող եք պատրաստել ֆլեշ բաններ, սակայն սա ի տարբերութուն նախորդ կայքի առաջարկում է մի քանի տարբերակ ֆլեշ բաններ պատրաստելու համար՝ 1.Free banner maker - անվճար բաններներ, 2.Instant banner makerշատ արագ միջոց բաններ պատրաստելու համար և պատրաստի բաններների օրինակներ, որոնք կարող եք օգտագործել 3.Pro banner maker - վճարովի ծառայություն, այն ձեզ կտրամադրի հավելյալ գործիքներ և ավելի շատ պատրաստի բաններներ:
Flash banner maker online-առավել հարմարավետ կայք հայերեն լեզվով գովազդային բաններներ պատրաստելու համար: Այստեղ կարող եք պատրաստել տարբեր տիպի և չափսերի բաններ: Կայքից օգտվելը իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում:
123-banner.com-կայք որտեղ կարելի է պատրաստել բաններներ նկարերի միջոցով: Նախ ներբեռնում ենք որևէ նկարը, որից հետո լրացնում ենք համապատասխան տողերը և բանները պատրաստ է:
Bannermakersite.com-այցելում ենք այս կայքը, ընտրում ենք բանների չափսը և սեղմում ենք առաջ(Go) կոճակը: Կոճակը սեղմելուց հետո կբացվի մի պատուհան որտեղ կարող ենք տարբեր տեսակի փոփոխություններ անել բանների հետ:
Ձեզ ներկայացրեցի 5 ամենատարածված և հետաքրքիր կայքրը: Սակայն ի տարբերություն սեփական ձեռքով պատրաստված բանների, այս կայքերում պատրաստված բանների վրա կա փոքրիկ հղում, որը ցույց է տալիս, թե որ կայքով է բանները պատրաստվել: Սա, կարծես թե ինչ որ չափով խանգարում է բանների լիարժեքությանը և մենք պետք է փորձենք ազատվել այս հղումից: Իսկ ի՞նչ անել, հարց է ծագում:
Եվ քանի որ մենք այժմ գտնվում ենք MrBlogger-ում, ուրեմն այդ հարցը անպատասխան չի մնա: 

Ահա և պատասխանը՝
Ֆլեշի վրա գրված հղումը հեռացնելու համար գոյություն ունի մի հետաքրքիր ծրագիր, որը կոչվում է SWiX (ծրագրի մասին ինֆորմացիան տրամադրել է Դավիթը): Այն կարող եք ներբեռնել այստեղից:
Ներբեռնում ենք ծրագիրը, տեղադրում ենք համակարգչի մեջ և կատարում հետևյալ քայլերը՝
  1. Ներբեռնում ենք պատրաստի բանները
  2. Բացում ենք այս ծրագրի միջոցով (բացվելու է կոդերի տեսքով)
  3. Ծրագրի վերևի մենյուից սեղմում ենք Փնտրել (Find) կոճակը և փնտրում ենք ՝ ShapeId="2" ու ShapeId="4" կոդերը
  4. Կոդերը գտնելուց հետո կամ փոխում եք նրանց մեջ եղած թվերը կամ ուղղակի ջնջում եք դրանք: 
Ահա և այսքանը ֆլեշ բանները պատրաստ է:
Դիտումներ: 1070 | Ավելացրեց: Hayk | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
հայտարարություններ
հետաքրքիր նյութեր ունեք ուղարկեք haik199828@mail.ru էլ.փոստի հասցեին և կարող է ձեր նյութերը հայտնվել այս կայքում կայքին հարկավոր են ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐ
լուրեր
ծրագրեր
span>
Ձեր IP հասցեն.....
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Graffiti Decorations(R) Studio (TM) Site Promoter Анализ сайта mutq.do.am Анализ сайтов, проверка тиц, pr
Որոնել
կայքը պատկանում է Hayk-ին Copyright MyCorp © 2024